▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է քաղաքացին շիշ նետում տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ

Թելեգրամյան ալիքներում տարածվում է տեսանյութ, թե ինչպես է քաղաքացին շիշ նետում տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ

Թարմացում․Ոստիկանները խուզարկում են զոհվածի մոր բնակարանը

Համացանցում տարածվում է տեսանյութ, թե ինչպես է մի կին շիշ նետում տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ։ 

Այդ դեպքը տեղի է ունեցել մոտ 1,5 տարի առաջ՝ տրանսպորտի թանկացման հետ կապված բոյկոտի օրերին։ Այդ կինը հանդիսանում է զոհված զինծառայող Կարապետ Բուռնազյանի մայրը՝ Անահիտ Պատատյանը։

Տիկին Անահիտը հայտնել է, որ տրոլեյբուսի վարորդը իրեն ուղղված սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել, ինչին ի պատասխան՝ նման քայլի է գնացել։

Այժմ ոստիկանության աշխատակիցները տիկին Անահիտի տանն են, սպասում են նրան։ «Մորս ասել են՝ եթե չներկայանա, վատ կլինի», - նշել է նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն more