▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է Յուրա Մովսիսյանը ստորագրում իր «Փոշի և երազանքներ» գիրքն՝ առաջին 500 նախնական պատվիրատուների համար

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը իր հեղինակային գիրքն է լույսընծայել․ այն կրում է «Փոշի և երազանքներ» (Dust and Dreams) խորագիրը։

Ավելի վաղ Ֆուտբոլիստը սոցցանցերի իր էջերում հայտնել էր, որ ամիսների քրտնաջան աշխատանքից հետո գիրքն արդեն հասանելի է նախնական պատվերների համար։

«Սա պատմություն է, որը ծնվել է փոշուց և առաջ տարվել երազանքներով։ Սա հիշեցում է, որ մեծությունը միշտ չէ, որ գալիս է վիթխարի մարզադաշտերից կամ կատարյալ խաղադաշտերից։ Երբեմն այն սկսվում է մոռացված անկյուններում, քարքարոտ հողի վրա, այն երեխաների սրտերում, ովքեր խաղում են անգամ այն ժամանակ, երբ ցուրտը ծակում է, իսկ ցերեկային լույսը՝ մարում»,- գրել էր Մովսիսյանը։

Նախկին ֆուտբոլիստը նաև անակնկալ է պատրաստել երկրպագուների համար․ առաջին 500 նախնական պատվիրատուները կստանան գիրքը հեղինակի ստորագրությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more