***
Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ սրբազանը Մայր տաճարում է
Դատարանը թույլ է տվել սրբազանին՝ Մայր տաճարում մասնակցելու կիրակնօրյա պատարագներին։
Նա Մայր աթոռ էր եկել Մեծ Հայքի քարտեզը պատկերող կրծքանշանով։
«Սա իմ Հայաստանն է, որը թե՛ իմ կյանքում, թե՛ իմ մտքում, թե՛ ապրումների, երազների, ձգտումների ու տեսիլքների մեջ իրական Հայաստանն է, որտեղ ծնվել է մեր ազգը, և յուրաքանչյուրը միլիմետրը մեր սրբազան երկրի գերագույն արժեք է»,- լրագրողներին ասաց Բագրատ սրբազանը։
«Ինձ համար շատ կարևոր հոգևոր ընկալումով, ապրումով ժամ և օր է այսօր: Այցելությունը Մայր Աթոռ և Սուրբ պատարագին առաջին հերթին ինձ համար վերականգնվելու, ևս մեկ անգամ ինքնաքննություն անելու և մեր ժողովրդին այս սուրբ վայրում հանդիպելու առիթ է»,- Մայր Աթոռի բկում լրգրողների հետ զրույցում ասել է Բագրտ Սրբազանը՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը իր հոգևոր ծննդավայրն է:


