▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս կանգնեցնել Պուտինին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ երկու օրերի իրադարձությունները ակնհայտ դարձրին, որ արեւմտյան աշխարհը՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, չունեն մի հարցի պատասխան՝ ինչպե՞ս կանգնեցնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Պատժամիջոցների արդյունավետության հարցում Արեւմուտքը սխալվել է։ Գուցե եթե փարիզյան խանութներում 3 օր թթվասեր չլինի, զանգվածային անկարգություններ սկսեն։ Բայց 2000թ. իշխանութւյան գալով՝ Պուտինը Ռուսաստանը դրել է բոլորովին ուրիշ ռելսերի վրա։

Տասնամյա ալան-թալանը զզվեցրել էր ռուսներին, ու նրանք երազում էին Ստալինի ժամանակների մասին, որ թեկուզ իրենք վատ էին ապրում, բայց իրենցից վախենում եւ իրենց հետ հաշվի էին նստում։ Վլադիմիր Պուտինը հենց այս քաղաքական գծի կրողն ու իրագործողն է։ Նա ի սկզբանե նպատակադրվել ու այսօր  էլ շարժվում է որպես Ռուսաստանի մեծապետական ամբիցիաների իրագործող, եւ ինչպես երեւում է՝ ռուսաստանցիները պատրաստ են թեկուզ կիսասոված մնալ, միայն թե իրենց մուռը հանեն աշխարհից։ Այս  իմաստով ժամանակակից Ռուսաստանը շատ նման է ստալինյան ԽՍՀՄ-ին։ Իսկ Ստալինի ժամանակներում Չերչիլ կար, Ռուզվելտ կար, դը Գոլ կար, եւ համաշխարհային քաղաքականության այս հսկաները հազիվ կարողացան Ստալինին կանգնեցնել Բեռլինի մատույցներում։ Հիմա Պուտինը շատ ավելի սիրված է շարքային եվրոպացիների շրջանում, գուցե նաեւ այն պատճառով, որ հիմա ոչ դը Գոլ կա, ոչ էլ Չերչիլ։ Ոչ էլ Ամերիկայում Ռուզվելտ,իսկ սա ստեղծում է աշխարհաքաղաքական նոր իրավիճակ։

Արեւմտյան աշխարհը լիդեր չունի։ Ու այն, ինչ տեղի է ունենում այսօր Ուկրաինայում, այլ կերպ, քան արեւմտյան աշխարհի խայտառակություն, դժվար է որակել։ Նրանք փաստորեն ռուսական արջի բերանը տվեցին Ուկրաինան, ու հիմա հեռվից արջին սպառնում են, որ կզրկեն մեղրից»։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more