▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես ոճաբան Լիաննա Հովհաննիսյանը մասնակցեց DUBAI FASHION WEEK SS2024-ին ու ինչ տպավորություններով վերադարձավ Հայաստան 

Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ Դուբայում մեկնարկել էր DUBAI FASHION WEEK SS2024-ը: Մեկ շաբաթվա ընթացքում մոտ 25 դիզայներներ և դիզայներական տներ 12 երկրներից ներկայացնում էին իրենց նոր հավաքածուները: Նորաձևության շաբաթվա գլխավոր հյուրը Նաոմի Քեմբելն էր:

Լեգենդար մոդելն առաջին անգամ էր մասնակցում DUBAI FASHION WEEK-ին և ներկայացնում էր RIZMAN RUZAINI բրենդը: Հատուկ հյուրերի թվում էր նաև աշխարհահռչակ դիզայներ CAROLINA HERRERAN՝ ում ցուցադրությամբ էլ հենց սկսվեց նորաձևության շաբաթը: Հետաքրքիր էր նորաձևության շաբաթվա գործընկերների ցանկը. Air France-ը որպես պաշտոնական ավիացիոն գործընկեր, META-ն որպես պաշտոնական մեդիա գործընկեր, Microsoft-ը որպես պաշտոնական տեխնոլոգիական գործընկեր:

Ինչպես նաև Dyson, Schwarzkopf Professional, Waldorf Astoria և Fiji Water:

 

/filemanager/uploads/2023/11/week-3/370726267_7788947397789100_5480002061139269596_n.jpg

Schwarzkopf -ը զբաղվում էր մազերի ոճային հարդարումներով, և Հայաստանից ներառել էր 4 ոճաբան-վարսահարդարի, որոնցից մեկը «Ագա իմիջ ստուդիո»-յից հայտնի վարսահարդար Լիաննա Հովհաննիսյանն էր, ով Հայաստան է վերադարձել շատ մեծ տպավորություններով:

Asekose.am-ի հետ զրույցում Լիաննան նշեց, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել աշխարհահռչակ աստղերի կողքին, և զգացողություններն ու տպավորություններն անասելի էին, քանի որ Հայաստանից ընդամենը 4 մասնագետներ էին ներգրավված, իսկ այդ 4 մասնագետների շարքում լինելն ու պատվով ներկայանալը Լիանայի համար կարևոր նշաձող էր:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more