Ինչպե՞ս Սուրեն Պապիկյանին դիմավորեցին Փարիզում
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Ֆեյսբուքյան իր էջում Սեբաստիան Լեկորնուն գրառում է կատարել՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը՝ Ադրբեջանի հետ սահմանին: «Քննարկել ենք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին: Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, իսկ ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր»,- գրել է նա: Լեկորնուն նաև հայտնել է, որ հանդիպման ընթացքում ինքը հայտարարել է իրավիճակը գնահատելու նպատակաով Հայաստան շտապ կարգով պատվիրակություն գործուղելու մասին: