▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսի՞ն պետք է լինի Իվետա Մուկուչյանի նախընտրած տղամարդը

Իվետա Մուկուչյանը հունվարի 26-ին «Վիտամին» ակումբում «Imagine» բենդի երաժիշտների կենդանի նվագակցությամբ երկու ժամ շարունակ երգել է:

Նա կատարել է անգլալեզու երգեր. բացի փանկ, ջազ քավերներից, ներկայացրել է իր հեղինակային երգերը, որոնք հանդիսատեսն առաջին անգամ է ունկնդրել: Այս մասին գրում է բրավո.am-ը:

Նա առաջին զուգերգը կատարել է Սուրեն Առուստամյանի հետ:

 «9 point man» երգը կատարելուց առաջ Իվետան դիմել է դահլիճում ներկա կանանց` խնդրելով թվարկել այն հատկանիշները, որոնք պետք է ունենա տղամարդը: Իսկ, ըստ Իվետայի, տղամարդը պետք է ունենա. «Բարություն, հումորի զգացում, հավատարմություն... Այս կետերը կան երգիս մեջ, բայց կարեւորը, տղամարդուց պետք է իսկական տղամարդու հոտ գա»:

Գերմանիայում բնակված երգչուհին հիշել է, որ 4 տարի առաջ ծնողների հորդորով վերադարձել է հայրենիք, սկսել երգչուհու իր կարիերան:

Ակումբային համերգի հաջորդ դուետը Արամ MP3-ի հետ էր:

Արամին տեսնելով` մամայիս ասացի` էս տղայի հետ մի օր դուետ եմ երգելու: Ահա այսօր իմ ասածն իրականություն դարձավ, հասա ուզածիս:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more