Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է «Վիցեմիսս Եվրոպա-2005», մոդել Լուսինե Թովմասյանը:
-Փոքրիկ Լուսինեի փոքրիկ «հանցանքները»:
-Շատ էին, որովհետև շատ աշխույժ երեխա եմ եղել: Երևի թե բոլոր չարաճճիություններս ու «հանցանքներս» կապված են բակի հետ:
-Կարծում եք` գեղեցիկը կփրկի՞ աշխարհը:
-Գեղեցիկը, խելքը և բարությունը համատեղ, կարծում եմ` այո, բայց միայն գեղեցիկը` անհնար է:
-Եթե հանդիպեիք Աստծուն, կխնդրեիք…:
-Առողջություն իմ բոլոր մտերիմներին:
-Նախընտրում եք ապրել երազների թե՞ իրական աշխարհում:
-Իհարկե, իրական աշխարհում. երազանքներով կյանքը չես կարող ապրել, պետք է ռեալ մտածելակերպ ունենալ: Երազների աշխարհում հայտնվում եմ միայն քնածս ժամանակ, երբ բացում եմ աչքերս արդեն ռեալ աշխարհում եմ:
-Ժպտերես Լուսինեն առավել հաճախ ինչից է տխրում:
-Երբ որ հիվանդանում է, երբ ականտես է լինում չար, վատ ու անարդար երևույթների:
-Կա ընտրության ընդամենը մեկ հնարավորություն` կինը պետք է լինի կամ ինտելեկտուալ, կամ գեղեցիկ: Ո՞րը կնախընտրեիք:
- Եթե ունեմ ընտրության ընդամենը մեկ հնարավորություն չեմ ընտրի ոչ մեկը, ոչ` մյուսը: Չեմ կարող ընտրել միայն ինտելեկտը, պատկերացնել, որ այն կարող է լինել տգեղ, կամ միայն գեղեցկությունը` պատկերացնելով, որ ինտելեկտը բացակայում է:
- Ձեր բնավորության ո՞ ր գծից կնախընտրեիք հրաժարվել:
-Բնավորությանս յուրաքանչյուր գիծը լրացնում է մեկը մյուսին: Հնարավոր է` փոքր ինչ զգացմունքային եմ, ինչի համար միշտ բողոքել եմ, բայց եթե այդ գծից հրաժարվեմ այնքան վատ բաներ կարող են լինել:
-Ենթադրենք` հաստատվել են աշխարհի վերջի մասին ասեկոսեները: Ի՞նչ կանեք նախավերջին օրը:
-Կուրախանամ իմ բոլոր մտերիմ ու հարազատ մարդկան հետ` շեղվելով ամենօրյա աշխատանքային կյաքնից:
-Լուսինեն հավատում է, որ…:
-… որ ամեն ինչ շատ լավ է լինելու:
-Լուսինե Թովմասյանի տղամարդու իդեալը:
-Տղամարդկությունը, հումորի զգացողությունը, նախընտրելի կլինի սպորտային կազմվածքը: Տղամարդը պետք է լինի նաև բարի, խելացի ու զուսպ:
-Ի՞նչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել և զվարճացրել են Ձեզ:
- Ասեկոսեներն այլևս ոչ զայրացնում են, ոչ` բարկացնում: Դրանք արդեն շատ սովորական երևույթ են դարձել:
-Ինչ կցանկանայիք Ձմեռ պապիկից:
-Շատ-շատ բարություն ու ժպիտներ, քանի որ դա տեսնելով` դու էլ ես ժպտում դիմացինիդ, ու բարությամբ լցվում մյուսների նկատմամբ: Ինչպես նաև մեծ սեր ու լիքը տարբեր պայուսակներ:
Հեղինակ` Անի Բեքիրյան