▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչքան գժի թղթով՝ հոգեբուժարանից փախած կա՝ ամեն անգամ նման վիդեոյից հետո գալու են մեր հետևից․․․

Բնապահպանի տուն ֆեյսբուքյան էջի գրառումը՝ կից տեսանյութով․ 

Մենակ երեկ մոտ 200-ի չափ կտրած ծառեր ենք նորից ֆիքսել։ Եթե դա գումարենք մի քանի օր առաջ գտած մոտ 100 հատին, ապա արդեն պատկերացնու՞մ եք միայն այս վերջերս տեղի ունեցածի սարսափելի պատկերը։ Պատկերացնու՞մ եք տված վնասի մասշտաբը։ Անհայրենիք մարդիկ կտրում են բոլորիս պատկանող բնությունը, գողանում են մեր երեխեքի մաքուր օդն ու ապագան ու պատկան մարմիններին հերթական անգամ տեղյակ ենք պահում այս ամենի մասին։ Տեսնենք հերթական անգամ նորից ուղղակի ուղղակի անիմաստ քրեական գործ կբացեն ու անհայտ կատարողի վրա գրանցելով կփակեն, թե՞ վերջապես կգտնեն մեր հայրենիքը թալանողներին։ Ամեն անգամ նման վիդեո անելուց հետո ինչքան փետի գործ անող ու անտառ թալանող կա, ինչքան գժի թղթով հոգեբուժարանից փախածներ կան հերթական անգամ գալու են մեր հետևից` բուկներս փրթելու կամ սպանելու համար։ Բայց խնդրում ենք էս վիդեոյի տակ քոմենթներ չանել։ Ուղղակի եկեք ու մեզ տեսեք։ Մեզ գտնելը դժվար չի։

info@asekose.am/095519696
Հասարակություն more