|
«Մենք ինֆորմացիա ունենք, որ 40 տոկոսով աճել է վթարների քանակը: Հիմա հայտարարվում է, որ չի աճել»,- ասուլիսի ժամանակ ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնաով ՀԷՑ-ում տեղի ունեցող վթարներին: Նա նշել է, որ ՀԷՑ-ում երկիշխանություն է. «Մենք ամեն ինչ գիտենք: Կեղծում են, հանձնաժողովն էլ որևէ բանի վրա ուշադրություն չի դարձնում, որի արդյունքում ունենք համատարած սուտ»: *** Ունենք հիմնավոր կասկած, որ ամեն ինչ արվել է, որպեսզի մինչև 2026թ.-ի ընտրությունները հոսանքի սակագինը չթանկանա. ասուլիսին հայտարարեց ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ «Այդ իսկ պատճառով միանշանակ կարող եմ ասել, որ ընտրություններից հետո հոսանքի սակագինը թանկանալու է»,- ասաց նա։ Նա հիշեցրեց, որ նույն գործելաոճի մեջ են, երբ մինչև 2021թ.-ը հպարտ քաղաքացիներին և բոլոր վարչապետներին ինչ հույսեր ու խոստումներ էին տալիս, և ինչ եղավ նրանց հետ 21-ից հետո։ «Կարծում եմ՝ նույնը սպասում է 26-ից հետո»,- ասաց նա։ |
«Ինֆորմացիա ունենք, որ ՀԷՑ-ում 40 տոկոսով աճել է վթարների քանակը». Դավիթ Ղազինյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


