▲ Դեպի վեր

Thursday, 10.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Ինգա Արշակյանը` մայրիկի առողջական խնդրի, օտար երկրում ապրելու և մենակ զգալու մասին

«Հայացք» հաղորդմանը հյուրընկալվել էր Ինգա Արշակյանը։

Ազգայինը մեծ հաջողությամբ հանրայնացնող արտիստի համար ծանր է հայտնվելն օտարության մեջ։ Սակայն վերադարձը կարող է նոր ու հզոր լիցքերով մղել ստեղծագործական նոր փուլի.

«Հավատացեք, ես այստեղ ավելի հաստատուն եմ քայլում և ավելի ապագա եմ տեսնում ինձ և իմ երեխաների համար։ Այնպես չէ, որ օտար հողում ինքնահաստատված հայը քիչ գործ է անում հայրենիքի համար»։

Աշխատանքային գործունեությունից խոսելով` Ինգան նշեց.

«Շուրջ 10տարի եթերում չենք եղել,որովհետև որոշել էի ես ինքս էլ նվիրել ինձ ընտանիքին։ Իմ երեխաներն իմ կարիքն ունեին։ Եթե ես այդ փոքր հասակը կորցնեի, այլևս հետ չէի բերի այդ տարիքն ու այդ ժամանակը. ամբողջովին ինձ նվիրել էի մայրությանը։ Լինում են շրջաններ, երբ պետք է հաղթահարես, բայց չես կարող հաղթահարել առանց վերին ուժի։Մանավանդ, երբ կան առողջական խնդիրներ ծնողիդ մոտ, երբ հեռու ես հայրենիքիցդ, երբ մենակ ես քեզ զգում։ Երբ մենակ ես մնում, հասկանում ես,որ մարդ մենակ է գալիս,մենակ է գնում և մենակ էլ պետք է հաղթահարի այդ խնդիրը ու դիմում ես առ Աստված. ամենաուրախ ու ամենատխուր պահերին նա արձագանքում է»։

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more