▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինքն է մոտեցել ինձ հետ խոսելու, ի՞նչ անեի, կոպտե՞ի». Ամիրխանյանն՝ Աննա Հակոբյանի մասին

Դիտեք նաև՝

Դեկտեմբերի 17-ին Կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախմբի տոնական համերգը՝ նվիրված այս տարի հոբելյանական տարեդարձներ նշող կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանին և Դավիթ Ղազարյանին։

Համերգից հետո բուռն քննարկման առարկա դարձավ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի լուսանկարը։

«Panorama»-ն Ռոբերտ Ամիրխանյանից հետաքրքրվեց՝ կարո՞ղ է բարձրաձայնել, թե ինչ է զրուցել Աննա Հակոբյանի հետ։

«Տիկինն իր հիցամունք էր հայտնում իմ երաժշտությանը։ Մարդը մոտեցել է ինձ ու շնորհավորել։ Այդ օրը կարևորն այդ լուսանկարը չէր, այլ համերգը՝ նվիրված իմ հոբելյանին։ Բոլորը, կարծես թե, այդ բանը դրել են մի կողմ, միայն այդ տիկնոջ հետ իմ պատահական հանդիպումն է աչք ծակել։ Ուշադրություն են դարձնում, թե ես ինչու եմ խոսել այդ տիկնոջ հետ։ Ինքն է մոտեցել ինձ։ Ի՞նչ անեի... Իմ համերգին եկած մարդուն ես կարող եմ կոպտե՞լ։

Ես ազատ մարդ եմ։ Ի՞նչ կարող էի ես ինձ նվիրված համերգի ժամանակ խոսել այլ կարգի թեմաներից»,- ասաց Ռ.Ամիրխանյանը։

Համերգի ժամանակ հնչել է անգլիացի բանաստեղծներից մեկի «Մի գնա դեպի այդ գիշերը» ստեղծագործության հիման վրա Ռ.Ամիրխանյանի գրած երաժշտությունը։

«Կինը ինձ հարցնում էր՝ ե՞րբ է գրվել այդ ստեղծագործությունը, ինչո՞ւ հաճախ չի հնչում, ինչպե՞ս կարելի է ստեղծագործության մանրամասներն իմանալ»,- զրույցի բովանդակությունը փոխանցեց կոմպոզիտորը։

Նա չգիտի՝ համերգի կազմակերպիչներն էին հրավիրե՞լ Աննա Հակոբյանին, թե՞ իր ցանկությամբ էր եկել ու ներկա գտնվել համերգին։

Ռոբերտ Ամիրխանյանը նաև ասաց, որ այս տարվա ընթացքում իր 85-ամյա հոբելյանի առիթով կայացել են տարբեր համերգներ՝ գերմանացի դիրիժորի ու Գերմանիայից ժամանած մենակատարի մասնակցությամբ, օպերային մեներգիչների կողմից կազմակերպված հեղինակային համերգը և այլն, սակայն գրեթե անդրադրաձ չի եղել դրանց։

«Ո՞ւր է մեր կողմնորոշումը դեպի բարձր արժեքը, որպեսզի մեր երկիրն էլ դրանով բարձրանա։
Ես ազատ մարդ եմ, ապում եմ իմ երկրում, որ ազատ, լիարժեք մարդ լինեմ։ Մեզ մոտ շատ խնդիրներ կան, օրինակ, ռուսը մեր փողոցում քայլում է ու մեզ համարում է, որ ավելորդ ենք այստեղ, որովհետև ինքը քայլում է իր երկրի մեջ։ Ինչպե՞ս անենք, որ մենք մեր ինքնուրույնությունը պահպանենք՝ անկախ նրանից, թե ով ում հետ ինչ քննարկված խոսակցություն է ունեցել։

Հերիք է, գործով զբաղվեք, ժողովուրդ, մեր տունը քանդվում է։ Նեգատիվը դուրս հանենք մեր կյանքից»,- ասել է Ռոբերտ Ամիրխանյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more