▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքն իր ձեռքով իր երեխային բռնել է ու չի թողել, որ ընկնի զուգարանի մեջ. «Իրավունք»

Տանը ծննդաբերած ու նործնին սպանելու փորձ արած կնոջ մասին  «Իրավունք» թերթը զրուցել է Ջրաշենի գյուղապետ Վահե Ուռուսյանի և տիկնոջ եղբոր կնոջ հետ.

 «Այդ կինը մեր գյուղի բնակիչ չէ, բայց այդ քայլը, այդ խուլիգանությունը մեր գյուղում է արել։ Ծննդաբերող կինը վերջին ամիսներին եկել էր եղբոր՝ մեր գյուղի բնակիչ Նվերի տանը բնակվելու։ Եղբայրը՝ Նվերը, որդեգրված է, նրա քրոջը՝ ծննդաբերող կնոջը, մեր գյուղում նախկինում ոչ ոք չէր տեսել։ Վերջին երկու ամիսն է երևացել գյուղում, եկել է եղբոր տուն, ում նոր է գտել ու իմացել, որ քույր ու եղբայր են, չգիտեմ էլ, իսկական քույրն է, թե՝ չէ։ Նվերենց տանն է վերջին երկու ամիսներին մնացել ու զուգարանում ծննդաբերել։ Ըստ երևույթին, ուզեցել է սպանել, ապօրինի երեխա էր, այդ կինն ամուսնացած չէր։ Էդ աղջիկը դատված էլ է եղել ինչ-որ բանի համար, բայց կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչի։

 Վերոնշյալի հետ կապված զրուցեցինք նաև Նվերի կնոջ` Արմինեի հետ.

 - Ոչ մի էդպիսի արտառոց բան չի եղել, ուղղակի ժամանակից շուտ ծնունդ է եղել, նորմալ ազատվել է։ Հակառակը, ինքը իր ձեռքով իր երեխային բռնել է ու չի թողել, որ ընկնի զուգարանի մեջ, ինքն է իր երեխային փրկել, մինչև շտապօգնության հասնելը։

 - Ասում են, որ ինքը ժամանակին դատված է եղել, դա ճի՞շտ է։

 - Դա չեմ կարող ասել, ու ընդհանրապես իր անցյալը թող ոչ ոքի չհետաքրքրի, թե ինքը ինչ անցյալ է ունեցել։ Ներկա պահին սպանության մտադրություն չի ունեցել, ամեն ինչ նորմալ է։ Մարդ, եթե անցյալում ինչ-որ փորձության միջով անցնում է, աշխատում է դա մոռանալ ու նոր կյանք սկսել։ Ընդհանրապես, ինքը մտադրություն չի ունեցել՝ երեխուն թողնելու կամ էլ սպանելու, հիմա էլ ամեն ինչ նորմալ է։ Ինքն էլ, երեխան էլ առողջ են ու հիմա էլ մեր տանն են, որոշ ժամանակ դեռ մեզ մոտ կապրեն»:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Իրավունք» թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more