▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնաշեն վերելակով իջնելու ժամանակ ճոպանը պոկվել է․ մայրն ու դուստրերը տեղափոխվել են հիվանդանոց

Հհուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց տանը վերելակից վայր ընկնելու հետևանքով ստացած «աջ սրունքթաթային շրջանի կոտրվածք» ախտորոշմամբ «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Լաուրա Տ․-ն:

Նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում կրկին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «զույգ ստորին վերջույթների բաց կոտրվածքներ» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ ընդունվել 43-ամյա Ռիմա Ի․-ն, իսկ արդեն 22։30-ի ստացված օպերատիվ տեղեկության համաձայն վերելակի պոկվելու հետևանքով հարազատների կողմից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 1,5 տարեկան Մ․ Տ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվիվորեն մեկնել է ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more