▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպանության փորձ Գյումրիում

Նոյեմբերի 29-ին, ժամը 16.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ա. Մանուկյան փողոցում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները 1970 թ. ծնված Ս. Զ.-ին պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 20 մ) և տեղափոխել Գյումրի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

mes.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more