Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում երեկ` դեկտեմբերի 9-ին ժամը 00.30-ին 33-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել: Այս մասին գրում է news.am գործակալությունն ու նշում, որ Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատել են տեղեկությունն ու ավելացրել, որ 33-ամյա Հրայրը ինքնասպանություն է գործել իր մոտ ապօրինի պահվող, ջնջված համարներով ինքնաձիգից` գլխին կրակելու միջոցով: Ոստիկանության փոխանցմամբ` ինքնաձիգը առգրավված է, կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են: 33-ամյա Հրայրը ամուսնացած է եղել երգիչ Հայկոյի կնոջ` երգչուհի Անահիտ Սիմոնյանի քրոջ հետ: Արդեն 5 տարի է` նրանք ամուսնալուծված են, ունեն 8 տարեկան զավակ: Այս տեղեկությունը հաստատել է նաեւ Անահիտ Սիմոնյանը: Ամուսնալուծությունից հետո Հրայրը չէր ամուսնացել, ապրում էր մենակ եւ չէր աշխատում:
Ինքնասպանություն է գործել երգչուհի Անահիտ Սիմոնյանի քրոջ նախկին ամուսինը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


