▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինքնորոշման իրավունքից չեն խոսում, Արցախ չեն այցելում, հիմա էլ կարգավիճակ բառը պետք է չասեն». Ա. Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի գրառումը.

 

http://asekose.am/filemanager/uploads/aram_vardevanyan.jpg

«Օրվա իշխանությունների արտաքին քաղաքականության հետևանքը փաստորեն այն է, որ ադրբեջանական իշխանությունը նույնիսկ ասում է Արցախի կարգավիճակի հարց գոյություն չունի:


Այսինքն ինքնորոշման իրավունքից չեն խոսում, Արցախ չեն այցելում, հիմա էլ կարգավիճակ բառը պետք է ևս չասեն: Հայաստանում լինելու է իշխանություն, որը ոչ թե խոսալու է, թե սոցիալական ծրագրեր է իրականացնում Արցախում ու դրանով «հպարտ» է, այլ առաջնային է համարելու, սրբազան պարտքն է համարելու Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումը, կարգավիճակի միջազգային ճանաչումը: Սա է մեր Հայաստանի անկախության հռչակագրի պատգամը ու ցանկացած իշխանություն, որը դրանից շեղվում է` չի կարող լինել իշխանություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more