▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինտիմ վավերագրական ֆիլմ. ինչպես է հոլանդական ընկերությունը բնութագրում Մելի մասին ֆիլմը

Հոլանդական   WindmillFilm ֆիլմարտադրող և դիստրիբուցիայով զբաղվող ընկերությունը ներկայացրել է հայազգի ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի նկարագրությունը, որի ռեժիսորն Իննա Սահակյանն է։

««Մել(ինե)»-ն ինտիմ  վավերագրական ֆիլմ է Մել Դալուզյանի մասին, ով Հայաստանի ամենատաղանդավոր ծանրամարտիկներից մեկն է` ժամանակին սիրված չեմպիոն, ով մեդալներ է ստացել և համաշխարհային ռեկորդներ գրանցել, բայց ում համբավը փոխակերպվեց անվանարկման, երբ նրա տրանսգենդեր ինքնությունը հրապարակայնացվեց: Ֆիլմը տարիներ և «հազարավոր կիլոմետրեր» ձգվող պատմություն է, որը ներկայացնում է կյանքերի շրջադարձերը՝ ինքնադրսևորման և բիրտ ավանդական հասարակության միջև:

Մեր կերպարների միջոցով  ֆիլմը հարցադրում է անում՝ ո՞րն է այն գինը, որն անձը պետք է վճարի դառնալու համար այն մարդը, որն ինքը կա իրականում: Եվ եթե այդ գինը քո ընտանիքն է, ընկերները և անգամ քո հայրենիքը, արժե՞ արդյոք:

Ռեժիսոր՝ Իննա Սահակյան

Տևողություն՝ 70 րոպե

Երկիր՝ Հայաստան և Նիդեռլանդներ

Տարի՝ 2019»,- այսպես է ներկայացվում ֆիլմը։

Ինչպես նկատում ենք՝ որևէ խոսք չկա նրա մարզական ձեռքբերումների, սպորտի մասին։

Աղբյուր՝ 168.am

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more