▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իր դժբախտությունների համար մեղադրում է Պարգև սրբազանին. «ՉԻ»

«Ես կարող եմ Ձեզ ուղարկել Պարգև սրբազանի բիզնեսների վերաբերյալ փաստեր, նա բիզնեսմեն է, ինչ տերտեր։ Որպեսզի իմ 70 հազար դոլար պարտքը հետ չտար, նա իմ գլխին սարքեց։ «Գինդ» տպարանի սեփականատերը՝ Կարեն Ավետյանը, մժեղ է, որ կարողանար ինչ-որ բան սարքեր իմ գլխին։ Նա ոչ մի բան է։ Ես ապացույց ունեմ, որ Պարգև սրբազանն է զանգել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Հենց Աղվան Հովսեփյանն է խառնվել էս գործին, թե չէ էս գործն էսպես չէր լինի։ Ավտոմատ երևում է ամեն ինչ։ Իմ ճակատագրի խեղման, իմ չորս տարիների անազատության, իմ փողերի «քցման» մեղավորը Պարգև սրբազանն է, ով տերտերի վեղարի տակ թաքնվել է ու ինչ ասես անում է։ Բիզնեսով է զբաղվում։ Ինքը ոչ մի բանով չի տարբերվում Կճոյանից։ Իմ գործն էլ ոչ մի բանով չի տարբերվում վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Կճոյանի օֆշորային սկանդալից։ Տարբերությունն այն է, որ այդ զույգի կողմից «քցված» գործարար Փայլակ Հայրապետյանի բախտը բերել է, որ դրսում է՝ ազատության մեջ, որ իրեն մենակ «քցել» են, բայց չեն զրկել ազատությունից։ Իսկ իմ բախտր չի բերել՝ ես համ անազատության մեջ եմ, համ էլ ինձ «քցել» են», «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց կալանավայրից մեզ հետ կապ հաստատած դատապարտյալ Հարություն Դրիգոն»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more