«Էմմա Պալյանը երեխա է, վերջերս է ծնվել, վերջերս է մեծացել և ինքն իրեն չպետք է թույլ տա իր թեմի առաջնորդի, որն իր հոր, եթե ոչ՝ պապի տարիքին է, ասածները քննադատել և մեկնաբանել»,- անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի այսօրվա ելույթին՝ ասել է Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
«Եթե իրեն նման բան է թույլ տվել՝ Աստված իր հետ, ես ի՞նչ մեկնաբանեմ, ես երեխաների ասածնե՞րը պետք է մեկնաբանեմ: Իրենք դեռ այնքան պետք է հասունանան, որ հասկանան իմ ասածները»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Միքայել Աջապահյանը:
Դիտարկմանը, որ այնուամենայնիվ, Պալյանը իշխանության ներկայացուցիչ է, և չի բացառվում, որ նրա այս ելույթը նաև իշխանության արձագանքն է Ձեր հնչեցրած մտքերին, Միքայել Աջապահյանն ասել է.
«Իշխանություններն իրեն թելադրել են, որ իբրև գյումրեցի՝ ինձ հակադարձի, ինքն էլ հակադարձել է, բայց դրանով ինքը չի հասունանում, դրանով ինքը փոքրանում և երեխայանում է, որովհետև ինքն իրեն չպե՛տք է թույլ տար նման բան»:
Դիտեք նաև՝