▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իր հայրը գտնվելով այդ տառապանքի մեջ, ինքը մեր մասին չմոռացավ. Բագրատ սրբազանը՝ Բակո Սահակյանի որդու մասին

Բակո Սահակյանի որդին` Տիգրանը, Բագրատ Սրբազանի համար հանձնուք (передача) է տարել բանտ... 

«Այս ժամանակահատվածում բազում մարդիկ են թե’ գրել ինձ իմ պաշտպանների միջոցով, թե’ իրենց աջակցությունը հայտնել, թե’ հանձնուքներ (передача) ուղարկել: Շնորհակալ եմ բոլորիդ էլ:

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն ասել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի որդուն, շատ սիրելի Տիգրանին: Իր հայրը գտնվելով այդ տառապանքի մեջ, ինքը մեր մասին չմոռացավ, թեպետ ես ապերախտ եմ եղել՝ իրենց մասին մոռանալով: 

Նա ինձ հնարավորություն տվեց, հոգևոր իմաստով, ևս մեկ անգամ պատվարժան նախագահի հետ հաց ու աղ բաժանել հազարավորներ,  այս անգամ իմ խցում  ինքը գտնվելով Բաքվում, ես Երևանում իմ խցում, և ոչ ինչպես վերջին անգամ` երկուսս էլ Ստեփանակերտում»։

Շնորհակալ եմ, Տիգրան: Աստված զորացնի Ձեզ»:
Բագրատ Սրբազան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more