▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանց Հայաստանն ա՞ պետք, թե՞ Արցախը, չեմ հասկանում․․․Սասուն Միքայելյան

«Դուք բանակում ծառայե՞լ եք, որ բանակից եք խոսում: Ձեր հայրենասիրությունն ու գերխնդիրը իշխանություն զավթելն ա, հայրենիքը չի»,- Հանրայանի եթերում ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից հնչող մեղադրանքներին:

Խոսելով ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանից և նախկին գեներալներից, Միքայելյանն ասաց. «Լավ գեներալներ շատ ենք ունեցել, բայց դա իրավունք չի տվել Մոսոյի կարգի մարդկանց բանակը թալանել...Ես չեմ ուզում քեզ վիրավորեմ, բայց որ դու եկար բանակ, դարձար կանաչ փող հավաքող հավաքարար: Դու որ խոսում ես, մի քիչ քո չափով խոսա: Էսօր էլ Ծաղկաձորները քարշ ես գալիս. եկել ես, նստել ես Հյուսիսային պողոտայում՝ ապրում ես, հայրենասիրություն ես խաղում: Բա էսօր Արցախն էդ վիճակի մեջ է, էդ էլիտան խի՞ չի եթում. իրանց Հայաստանն ա՞ պետք, թե՞ Արցախը, չեմ հասկանում»,- ասաց Միքայելյանը։

«Նորից կրկնում եմ՝ Վազգենից հետո բանակ չենք ունեցել։ Խոսքս ռազմական էլիտային է վերաբերում, ոչ թե զինվորներին»,-նույն՝ «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

«Բանակում, երբ կաշառք ա մտնում, էդ բանակը չկա։ Մարդիկ են արձագանքել, ովքեր բանակում թալան են արել»։
«Վազգեն Սարգսյանից հետո բանակը թալանվել ա։ Բոլորս գիտենք, թե բանակի գեներալիտետը ինչով ա զբաղվել»,-ասաց Ս. Միքայելյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more