« Գ. Խ. » մականունով և իր խենթ ծիծաղով ու նորարարություններով հայտնի նկարիչ, արվեստագետ Գրիգոր Խաչատրյանը քաղաքակրթությունը համարում է տաբուների հաղթահարման պատմություն: Պոստմոդեռնիզմի շրջանում, որում մենք ապրում ենք, յուրաքանչյուր արժեք, ինչպես և տաբու դրվում է կասկածի տակ, ինչն էլ հենց ապահովոում է մարդկության առաջընթացը:
Նրա կարծիքով Հայաստանում ընդդիմությունը՝ հանրային շահ փնտրողները, պայքարում են քաղաքակիրթ ձևով, իսկ իշխանության դիմադրությունը քաղաքակիրթ չէ:
Նա կարոտում է Երևանի «Միջանցահովիկ՝ Սկվազնիչոկ » , «Թեմուրնոց », «Պապլավոկ » և այլ հանրային վայրերի, որտեղ էլ հենց նրա կարծիքով ձևավորվում էր քաղաքային մշակույթը:
Նա չի սիրում հայհոյել և ոչ էլ հոյհոյում է, պարզապես չարտահայտվել չի կարող. ստեղծել է սեռական բնույթի հայհոյանքների մատյան ուղղված ՀՀ իշխանություններին:
Այս ամենի և այլ հետաքրքիր թեմաների մասին Գրիգոր Խաչատրյանը խոսում է ASEKOSE.am-ի «Բացարձակ Արժեք» հաղորդման ընթացքում :