▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրենք մի ճակատագիր են ընտրել Հայաստանի համար, որը շատ նման է Ուկրաինայի ճակատագրին...Ռոբերտ Քոչարյան

Սիրուն հեքիաթ է, ռուսական ԶԼՄ-ների հետ զրույցի ընթացքում ասել է Ռոբերտ Քոչարյանը` խոսելով ԵՄ–ին միանալու ՀՀ ձգտման մասին։

«Առաջարկվում է կոտրել այն մեխանիզմը, որը հիմա լավ աշխատում է, որպեսզի գնանք մի գեղեցիկ հեքիաթի հետևից։ Դա խելամիտ չէ»,–ասել է նա։

Քաղաքացիների հետ զրույցի ընթացքում նա նշել է, որ այս իշխանությունն արեց ամեն ինչ, որ այս քարոզարշավը դառնա թույնով լցված քաղաքական պրոցես, որ այս քարոզարշավը լցված լինի ստով, կեղծիքով, ատելության խոսքով, որով ևս մեկ անգամ, այն, ինչ անում էին 2018 թվականից, ևս մեկ անգամ փորձեցին բաժանել ժողովրդին, թշնամացնել իրար։

«Ընտրություններից հետո պետք է սկսենք հակառակ պրոցեսը՝ վերանորոգել մեր երկիրը ձեզ հետ միասին։ Համաձա՞յն եք։

Բայց գիտեք, իրենք սրանով չեն բավարարվում։ Երկիրը թունավորելով, երկրի վրա թույն շնչելով չեն բավարարվում։ Իրենք արել են շատ ավելի վտանգավոր մի բան։ Իրենք մեզ տեղադրել են Եվրամիություն-Ռուսաստան հակասության կենտրոնում։

Սա այն է, ինչի մասին ես առնվազն մի քանի ամիս առաջ և մի քանի անգամ տարբեր մամուլի ասուլիսների ժամանակ զգուշացնում էի, որ դա լավ տեղ չի փոքր երկրի համար՝ բարդ տարածաշրջանում։

Իրենք մի ճակատագիր են ընտրել Հայաստանի համար, որը շատ նման է Ուկրաինայի ճակատագրին, որը շատ նման է Վրաստանի՝ Սահակաշվիլու ժամանակների ճակատագրին։ Մեզ դա պետք չի, և մենք դա մերժում ենք»,- Սևանում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more