Այսօր՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Նորայր Գրիգորյանի վարած «Prado Land Cruiser» մակնիշի՝ 01 LՕ 003 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ 44-ամյա Գառնիկ Անտոնյանի վարած «Prado Land Cruiser» մակնիշի՝ 19 LL 007 համարանիշի ավտոմեքենաները:
shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ինչպես նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության արագ արձագանքման խմբի մասնագետը, քանի որ երկու ավտոմեքենաներն էլ ապահովագրված են նշված ընկերությունում:
Իսակովի պողոտայում սև և սպիտակ «Prado Land Cruiser»-ները բախվել են իրար
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


