▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ դուք գիտե՞ք, որ երկու 16 տարեկան երեխաներ են մահացել. Արամ Թամրազյան. «ՉԻ»

«Չորրորդ Ինքնիշխանություն» թերթը գրում  է, որ թղթակիցը երեկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանից հետաքրքրվել է, թե ավտովթարի փաստով Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը, որը դատախազության և, մասնավորապես, Ա.Թամազյանի վերահսկողության ներքո է, ինչ փուլում է գտնվում: Ի պատասխան' գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ գործը գտնվում է նախնական փուլում և ավելացրել, որ որոշումներ կան, որոնք քննիչն ինքնուրույն է կայացնում: Խոսքը վերաբերում է նաև անձին ձերբակալելու մասին որոշում կայացնելուն: Այն հարցին, թե արդյոք Ա.Թամազյանը համաձա՞յն է դերասանի կողմնակիցների այն պնդումներին, որ վատառողջ վիճակում գտնվող դերասանին պետք չէ ձերբակալել, Ա.Թամազյանը պատասխանել է. «Իսկ դուք գիտե՞ք' քանի տարի է նախատեսվում' 4-10 տարի ազատազրկում: Իսկ դուք գիտե՞ք, որ երկու 16 տարեկան երեխաներ են մահացել և ընտանիքի մյուս անդամները' ևս չորս հոգի, գտնվում են ոչ լավ վիճակում: Ես ամեն ինչ ընդունում եմ, հասկանալի է, օրենքը երբեք այսպիսի դաժանություն չպետք է դրսևորի որևէ մեկի նկատմամբ, բայց կատարված արարքներին ճիշտ իրավական գնահատական տալը և կատարված արարքին համաչափ պատիժ նախատեսելն ու սահմանելը մեր բոլորի պարտականությունների մեջ է մտնում այնպես, ինչպես ձեր պարտականությունն է ' ճիշտ մեկնաբանել ու լուսաբանել խնդիրը»:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more