▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսկ կառավարությունից մարդ եկե՞լ է , ես չեմ նկատել»․ Լևոն Հարությունյանը՝ Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտին

«Նա թողեց հրաշք նոր սերունդ, որը վաղ թե ուշ Լալայի դատարկ տեղը լցնելու է»,- Լալա Մնացականյանի մասին խոսելիս՝ ասաց դերասան Լևոն Հարությունյանը։ «Ինքն ինձ համար ուսուցիչ էր։ Ասում էի՝ իմ խոսքը լավ չի, էլի, տեր եղի, ժամանակ առ ժամանակ իմ խոսքին տեր էր կանգնում։
Իմ խոսքն էլ անտեր մնաց»,- նշեց նա՝ հարցադրումով դիմելով լրագրողներին․ «Կառավարությունից մարդ եկե՞լ է, դուք կիմանաք, ես չեմ նկատել․․․ չեն եկել, լռենք, սա էլ մեր կառավարության վերաբերմունքը մշակույթին, իրենք չեն գնահատում մտավորականին, որովհետև, ով մի քիչ այն չի խոսում, նեղանում են»,- ասաց նա։

***

«Ես իրեն տխուր չեմ կարողանում հիշել, կյանքով ու երջանկությամբ լիքն էր, բոլորին երջանկություն սովորեցնող ու ցավերին թեթև նայող էր»,- դերասանուհի Լալա Մնացականյանի մասին խոսելիս՝ ասաց դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանը։ «Պարզվում է՝ խնդիր է ունեցել և առանձնապես լուրջ չի վերաբերվել դրան, բայց եթե էդ տեսակի հիվանդություն էր, սպասելի էր»,- նշեց նա:

Սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը մահացել է հունիսի 22-ի գիշերը: Նա 66 տարեկան էր:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more