Տարեմուտից առաջ «Նոր տարվա կինոն» իսկական նախատոնական նվեր է մանուկների և չափահաս կինոսերների համար, այս ֆիլմի գլխավոր ուղերձը մեր օրերում արագ վազող ժամանակի մեջ կանգ առնելն է ու կենտրոնանալը երազանքների վրա։ Երազանքը փայփայել ու երազելու ուժին հավատալ է պետք և մի օր հրաշք կլինի։
Ֆիլմի ռեժիսորը Ելենա Արշակյանն ու սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանն գոհ են ստացված արդյունքից։ Ֆիլմի գաղափարը 2-ի մոտ էլ ծնվել է 3 տարի առաջ՝ Արցախի համար ճակատագրական օրերին։ Դրա համար էլ այս ֆիլմի ստեղծումով նաև իրենք հեղինակներն են գնացել իրենց երազանքի հետեևից ։
Գունեղ ֆիլմ, տարբեր հետաքրքրությւններ ունեցող հերոսների կերպարներ, որոնք մեր առօրյայից են։
Տեսարաններ Հայաստանի մարզերից, կոլորիտային տիպիկ բնորոշումների, հումորով շաղախված մարդկային սովորույթներ, և շատ տպավորիչ դիալոգներ՝ բլոգերական միջավայրից։
Մեր դառն օրերից էլ զգայուն դրվագներ կային ֆիլմում,բայց ասելիքն այն է ,որ դրանք հիշողության թելերով ուժ են տալիս սերունդներին և օգնում հավատալու երազանքի ուժին։
Առաջին հայացքից ֆիլմը ուրախ և թեթև ֆիլմ է, իր մեջ մեծ ուղերձ ունի։ Երազել ու հավատալ երազանքի իրականացմանը։
Տարբերվող ֆիլմ է հենց նրանով, որ ֆիլմում խաղում է արցախցի աղջիկը ու ֆիլմում խոսվում է նաև Արցախի մասին ․․․ բայց փակագծեր չենք բացում ֆիլմը դիտելուց առաջ։
Մեր օրերում դժվար է հավատալ հրաշքի, սովորաբար հրաշքի սպասում և հավատում են մինչև պատանեկություն, սակայն ֆիլմը սովորեցնում է ՝ հասուն տարիքում նույնպես երազել ու հավատով սպասել հրաշքին։
Հավելենք, որ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը, որ հրավիրված էր ֆիլմի պրեմիերային, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իսկական «Նոր տարվա կինո»...
Ժպտացի, շատ դրվագներում լիաթոք ծիծաղեցի... Ֆիլմն ուրախ էր,բայց նաև հուզվեցի, արտասվեցի... ֆիլմը ստիպեց մտածել , շատ հարցեր ծանր ու թեթև անել...
Հեղինակները վարպետորեն օգտագործել էին Հայաստանի ողջ հմայքը՝տեսարժան վայրերն ու բարբառը, արատավոր երևույթներն ու դրական , հաճելի ու շատ հայկական սովորույթները... Առանձնակի ուզում եմ ընդգծել օպերատոր Նելսոն Սարգսյանի աշխատանքը։ Ընտրված պլաններն ու նույն միջավայրում միաժամանակ շատ տարբեր , միմյանց հետ կապ չունեցող տեսարաններ ստանալը իսկապես վարպետ օպերատորի գործ է...
Շատ ուրախացրեց նաև, որ ռեժիսորը օգտագործել էր արհեստական բանականություն ու դրանով ֆիլմին հաղորդել կախարդական, տոնական փայլ...
Շատ ու բուռն ծափահարություններ ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանին, սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանին և ողջ ստեղծագործական անձնակազմին։
Բաց չթողնեք, անպայման դիտեք Նոր տարվա կինոն»։