ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ընդդիմադիրների կողմից կազմակերպվող առաջիկա հանրահավաքին․ «Ընդդիմությունը քաղաքական ինքնասպանության դերը վստահել է Իշխան Սաղաթելյանին։ Իշխան Սաղաթելյանը դա չի հասկանում, ուղղակի ապշում եմ, որ կարելի է չհասկանալ, որ իրեն դրդում են քաղաքական ոչնչացման։ Մենք եղել ենք ընդդիմություն, գիտենք՝ ինչ է հանրահավաք անելը ու երբ պետք է կանգ առնել: Ընդդիմությունը չի գալիս ԱԺ, գալիս է միայն այն ժամանակ, երբ պետք է պաշտպանել Կոնստանտին Զատուլինին»: Դիտեք նաև՝ |
«Իշխան Սաղաթելյանը չի հասկանում, որ իրեն դրդում են քաղաքական ոչնչացման»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet