▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանության հիմնական մտահոգությունը հանրությանը համոզելն է, որ Արցախը ոչ թե ինքն է հանձնում, այլ մյուսները»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մյունհենում տեղի ունեցած հանդիպում-քննարկումների աչք ծագող հանգամանքներից մեկն այն էր, թե ինչքան ներդաշնակ էին Ալիևի ու Փաշինյանի ձևակերպումները:
Ե՛վ Հայաստանից, և՛ Ադրբեջանից հայտարարում են, որ ՀՀ-ն պետք է դուրս գա Արցախի հարցով բանակցություններից և թեման տեղափոխվի Ադրբեջանի ու Արցախի երկկողմ ձևաչափ:
Ե՛վ Հայաստանի և՛ Ադրբեջանի ղեկավարները կարծում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցեն միայն 2 երկրներին վերաբերվող խնդիրների շուրջ, Արցախի հարցը դրանում տեղ չունի:
Այս ծանր իրավիճակներում Արցախին Ադրբեջանի հետ դեմ-դիմաց` միայնակ թողնելը, հավասարազոր է Արցախի կլանմանը կամ ադրբեջանացմանը հանձնել:
Արցախի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ և Ադրբեջանի մոտեցումները ևս բավականին մոտ են` «Լեռնային Ղարաբաղի հայեր» և «Ղարաբաղի հայություն»:
Ճիշտ է` Ադրբեջանն առարկում է նաև «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպմանը, սակայն նրա համար դա ոչ թե բովանդակային, գաղափարական խնդիր է, այլ պարզապես չի արտահայտում Ադրբեջանի վարչատարածքային բաժանման մասին օրենքը:
Ե՛վ Ադրբեջանի և՛ ՀՀ իշխանությունները Արցախի խնդիրը դիտարկում են ոչ թե կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի իրացման կամ դրա միջազգային ճանաչման շրջանակներում, այլ «Արցախում ապրող հայերի իրավունքների ու ազատությունների շրջանակներում»:
Սա քարտ-բլանշ է Ադրբեջանի ձեռքերում հայտարարելու, որ պատրաստ է ապահովելու Արցախում ապրող հայերի ազատություններն ու իրավունքները ճիշտ այնպես, ինչպես իր մնացած շրջաններում և խնդիրը համարել ավարտված:
Արցախին վերաբերող առանցքային խնդիրների հարցում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումները համահունչ էին, որոշակիորեն տարբերվում էին փաթեթավորման հարցերը:
ՀՀ իշխանության դիրքորոշումն ակնհայտ է` ՀՀ-ին ամբողջությամբ դուրս բերել Արցախի հարցով բանակցություններից, ըստ էության, ընդունել ադրբեջանական գաղափարական առաջնահերթությունները, իսկ մնացած արդեն ժամանակի ու տեխնիկայի խնդիր է:
Փաշինյանական իշխանության հիմնական մտահոգությունը հայ հանրությանը համոզելն է, որ Արցախը ոչ թե ինքն է հանձնում, այլ մյուսները:
«Մյուսների տակ» արդեն կարևոր չէ, թե ովքեր են` «պադստավկա» լինող արցախցինե՞րը, Ռուսաստա՞նը, թե՞ հավաքական արևմուտքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more