▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանությունը որևէ կապ չի ունեցել ընդդիմադիրների կալանավորման հետ»․ Կարեն Անդրեասյան

 

«Ինչպես գործադիր իշխանությունը որևէ կապ չուներ նրանց կալանավորման հետ, հիմա էլ որևէ կապ չունի նրանց կալանքից ազատման հետ»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ընդդիմադիր մի շարջ գործիչների կալանքից ազատմանը, նշեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

«Այդ բոլոր հարցերը պետք է ուղղել դատական իշխանությանը, փաստաբաններին, դատավորներին, դատախազներին: Մենք միայն կարող ենք ուրախությամբ արձանագրել, որ կալանքը որպես խափանման միջոց գրավով կամ այլ ձևով փոխարինումը ողջունելի է», - նկատեց նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more