▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ»-ը գրում է. «Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ ոչ միայն ցանկանում են, որ Վեհափառն իրենց կողմից ընտրված լինի, այլ նաև փորձում են Հայ առաքելական եկեղեցու գույքին «տիրանալ»։
Բանն այն է, որ ՔՊ-ականները Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ նոր նախագիծ են բերել Ազգային ժողով։
Իշխանությունը որոշել է վերահսկել Հայ առաքելական սուրբ եկեղեցու հովանու տակ գտնվող սեփականությունը` ներկայացնելով օրենսդրական մի փոփոխություն, որը հիմնականում վերաբերում է եկեղեցապատկան հուշարձաններին։
Նախագիծը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը, որը կոչվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։

Թագուհի Ղազարյանը նախագիծն ԱԺ ամբիոնից ներկայացնելիս հայտարարեց, որ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած 3-րդ անձի` հատուցմամբ կամ անհայտույց օտարել՝ բացառապես ՀՀ կառավարության համաձայնությամբ։
Ըստ նախագծի` կառավարությունը կարող է կա՛մ տալ համաձայնություն, կա՛մ չտալ, եթե տեսնում է ռիսկ, որ տվյալ գույքը կարող է օգտագործվել ոչ հանրօգուտ կամ ոչ նպատակային նշանակությամբ։

Ղազարյանը նշեց, որ այս նախագիծը հիմնականում կապ ունի Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ, քանի որ ամենից շատ պատմամշակութային հուշարձաններ սեփականության իրավունքով տիրապետում է հենց նա։

ՔՊ-ական պատգամավորի տվյալներով` եկեղեցու տիրապետման տակ կա ավելի քանի 360 հուշարձան, որոնց մեջ են նաև այն եկեղեցիները, որոնք չունեն հուշարձանի կարգավիճակ։ Ըստ նրա` հուշարձանի կարգավիճակ չունեն նաև 2010 թվականից հետո կառուցված եկեղեցիները, որոնց ցանկը ՀՀ կառավարությունը հնարավոր է` վերանայի և հուշարձանի կարգավիճակ տա։
Նախագծի ստեղծման հիմքում կարծես թե պատգամավորների համար մեծ դեր է ունեցել Մասյացոտնի թեմի առաջնորդը։

Քանի որ հարցին թե արդյոք գույքի օտարման նախադեպեր եղել են, որ նման նախագիծ մշակելու անհրաժեշտություն է առաջացել, Ղազարյանը նախադեպեր չնշեց, սակայն վստահեցրեց, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյան ասել է դրա մասին, սակայն ոչ փաստարկված։

Պատգամավորը հիշեց նաև Սուրբ գեղարդի մասին, ինչպես նաև մեջբերեց Ասողիկ աբեղա Կարապետյանի խոսքերը` հայտարարելով, որ սա ևս հիմք է հանդիսացել այս նախագծի ստեղծման համար։
Բանն այն է, որ իշխանությունը նաև փորձում է արդեն ամրացված կապեր կտրել։

Հայր Ասողիկը Գեղարդից ինչ-որ մասնիկ ռուս ուղղափառ եկեղեցուն նվիրվելու մասին ասել էր` հիշեցնելով, որ դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիները իրար մասունքներ նվիրել են, նվիրում են և նվիրելու են։

Այս գործի շրջանակներում Տեր Ասողիկը հարցաքննվել էր։ Այս ամենին զուգահեռ ՔՊ-ականներին վրդովվեցրել էր տեր Ասողիկի այն հայտարարությունը, որ Սուրբ գեղարդի մասունքն ընծայելը բացառապես եկեղեցու իրավունքն է, և որևէ մեկն այդտեղ ասելիք, անելիք չունի. եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում է, բայց և եկեղեցին գիտի` ինչ է նվիրում։

Փաստացի իշխանությունն ուզում է սա ևս իր ձեռքի տակ առնել և ունենալ լիիրավ տիրապետում ոչ միայն անձերի, այլև առարկաների նկատմամբ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more