▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունները պայքարում են Սամվել Կարապետյանի նկարի դեմ և նկարին էլ են պարտվում. Նարեկ Կարապետյան

Իշխանությունը փաստացի պայքարում է  Սամվել Կարապետյանի նկարի դեմ, նրա խոսքի ազատությունը սահմանափակված է, դատարանի բակում, որտեղ քննվում է Սամվել Կարապետյանի տնային կալանքի փոփոխության հարցը, լրագրողներին ասաց Նարեկ Կարապետյանը։

«Սամվել Կարապետյանը սահմանափակված է խոսքով, սահմանափակված է իր ժողովրդի հետ շփման հնարավորությամբ, բայց նույնիսկ դրանից հետո բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մեր հասարակությունն աջակցում է Սամվել Կարապետյանին և իր ղեկավարած ուժին»,-ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա ասաց, թե իշխանությունները պայքարում են Սամվել Կարապետյանի նկարի դեմ և նկարին էլ են պարտվում։

Դիտեք նաև՝

***

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more