▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխող ռեժիմը հետապնդում է Ծառուկյանին....թույլ չի տալիս փող ծախսել. «ՀԺ»

«Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ, ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով, բացահայտեց, թե ինչպիսի կուսակցական խտրականության է ենթարկվում ԲՀԿ ղեկավար Գ. Ծառուկյանը գործող իշխանությունների կողմից։

«Այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի անդամ էր, Գագիկ Ծառուկյանին թույլ էր տրվում բարեգործություն անել, վճարել կրթաթոշակներ եւ ուսանողների ուղեւորվարձը։ Երբ ԲՀԿ-ն ընդդիմություն դարձավ այս իշխանություններին, այդ գործունեությունը անմիջապես խոչընդոտվեց, եւ նույն գործառույթը պարտադրվեց մի մեծահարուստի, որը այնքան հեռու է կրթությունից, ինչքան նախարար Աշոտյանը բալետից, բայց մի կարեւոր առավելությունի ունի. անվերապահ հավատարմություն Հանրապետական կուսակցության առաջնորդին», - հայտարարեց Զուրաբյանը։ Փաստորեն, այս ելույթով պարոն Զուրաբյանը երկու կարեւոր շեշտադրում արեց. Նախ՝ փաստորեն, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չափազանց մոտ է կանգնած գիտությանն ու կրթությանը։ Եվ երկրորդ՝ նա հետապնդումների է ենթարկվում իշխող ռեժիմի կողմից։ Հետապնդումն էլ գրեթե համարժեք է խոշտանգմանը. նրան թույլ չեն տալիս փող ծախսել բուհերում»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more