▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճակատագրական ահազանգ.«Ժողովուրդ»

Հոկտեմբերի 29-ին Գյումրիում սպանված Արտյոմ Ադանալյանի կյանքը միգուցե կարողանային փրկել, եթե հարազատները չվախենային իրավապահների ձեռքը ընկնելուց եւ գիտակցեին, որ տղայի՝ դանակից ստացած վնասվածքը կյանքի համար վտանգավոր է:

Նշված օրը՝ ժամը 22:15-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ սրտի շրջանում սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի Մուշ հիվանդանոց է տեղափոխվել «Շիրակշին» կոչվող տարածքի բնակիչ, 26-ամյա  Արտյոմ Ադանալյանի դին: Երիտասարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Մինչ տղային հիվանդանոց տեղափոխելը, սպանված տղային հարազատները ծեծի են ենթարկել շտապօգնության աշխատակիցներին: Մեր տեղեկություններով՝ դանակահարությունը տեղի է ունեցել ժամը 21-ի սահմաններում, սակայն տղայի հայրը` Ավետիք Ադանալյանը, որդու ընկերներին թույլ չի տվել, որ զանգահարեն շտապօգնություն, որովհետեւ չի ցանկացել ավելորդ գլխացավանքի մեջ ընկնել: Սպանվածի մտերիմները մտածել են, որ տղայի վնասվածքը լուրջ չէ, սակայն երբ հասկացել են, որ Արտյոմը մահանում է, նոր միայն դիմել են բուժօգնության:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ հայր ու որդի տնակում իրենց ընկերների հետ խնջույք են կազմակերպել, որի ընթացքում էլ ինչ-որ պատճառով վեճ է ծագել, որն ավարտվել է դանակահարությամբ: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more