▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակին ՔՊ-ականներին դավաճան ասող Անիտան այսօր պաշտպանում է նրանց. ինչի՞ դիմաց մոդելը դարձավ ՔՊ-ին սատարող

Մոդել Անիտա Հարությունյանը կարծես իր մոդելային կարիերան իր գագաթնակետին է հասցրել, հիմա էլ որոշել է իր ուժերը «փորձել» քաղաքական դաշտում: Ժամանակին ՔՊ-ին դավաճան ասող մոդելն այսօր անդրադարձել է Թագուհի Թովմասյանին ու հորդորել,որ ցեխ չշպրտի ՔՊ-ական պատգամավորների վրա:

Մեկը չկա հարցնի Անիտա ջա՞ն, քեզ ինչ եղա՞վ, ինչի՞ դիմաց ծախվեցիր...

Տեղադրում եմ Անիտայի գրառումն առանց մեկնաբանության:

Երկար լռեցի համացանցում տարածված շատ լուրերի մասին, սակայն լռել այլևս չեմ կարող, որովհետև Թագուհի Թովմասյանի ճեպազրույցն ինձ մտորելու և բարձրաձանելու առիթ տվեց։ Տիկին Թովմասյան, էն, որ խոսում եք հասարակ քաղաքացու հայհոյանքի պատճառով պատժվելու և ի հակադրումն դրա՝ ԱԺ պատգամավորի նույն արարքի անպատժելիության թեմայով , մի փոքրիկ՝ Ձեր կողմից չնկատված նկատառում․ կա տարբերություն հանրային մարդուն հանրային ձևով վիրավորելու և առանձին, անձնական դաշտում վիրավորելու մեջ։ Որ ազատ լինեք, մտորեք սրա շուրջ,, Ձեզ հաջողություն այդ մտորման գործընթացում։

Անդրադառնամ այս թեմայից ծնված մեկ այլ տհաճ երևույթին։ Ըստ ձեզ, նորմա՞լ է, որ հաուն տղամարդուն հայ կինը հասցնում է այն աստիճանի, որ վերջինս հայհոյում է կնոջը, իսկ նույն այդ կինը հանրայնացնում է այդ հայհոյանքը՝ սմսները հրապարակելով՝ հաշվի չառնելով , որ կա ընտանիք, արժեհամակարգ և վերջապես, հայեցի բարքեր,, Շատ լավ ճանաչում եմ կնոջ այն տեսակը, ով սադրանքների միջոցով հունից հանում է տղամարդուն և հետո էլ հրապարակում հունից դուրս եկած ժամանակ ասած խոսքերը։ Կարծում եմ, չպետք է մոռանալ հայ կնոջ առաքինի կերպարի, վարքագծի ու տղամարդու հետ շփման էթիկայի մասին։ Զբաղվեք ձեր գործով, եթե այն կա, իսկ եթե չկա, բոլորովին պարտադիր չէ ձեր այդ պարապուրդը լցնել ՔՊ-ական պատգամավորների վրա ցեխ շպրտելով,,,

Սիրան Ավագյան

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more