|
«Հրապարակ»-ը գրում է. «Մարտի 21-ի գիշերը Արտիմետ խճուղու 1 հասցեում գտնվող գազալցակայանում սպանվեց 36-ամյա Արթուր Պարոնյանը։ Նրա սպանության մեջ մեղադրվում է Արմավիրի մարզում հայտնի՝ «Ճապ» մականունով 33-ամյա Կարեն Բադամյանը։ Ճապը շատ մտերիմ է Էջմիածնի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու՝ այդ ժամանակ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի հետ, և այդ ժամանակ էջմիածինցիները չէին բացառում, որ վեճի և սպանության հիմքում նախկին քաղաքապետի ամուսնու հետ կապված «թեմա» էլ կա, մանավանդ` գազալցակայանը, որտեղ կատարվել էր սպանությունը, հենց Միրզոյանին է պատկանում։ Հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր Կարեն Բադամյանի նկատմամբ, որը տևական ժամանակ հետախուզման մեջ է եղել։ Եվ ահա, 10 օր առաջ հայտնի դարձավ, որ այս սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, Ճապը` Բադամյանը, կալանավորվել է։ Նրա պաշտպան Ռոբերտ Խաչատրյանը «Հրապարակ»-ին ասել էր, որ իր պաշտպանյալն ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին և հայտնել, որ մեղադրանքը չի ընդունում։ «Իրավապահ համակարգից հայտնում են, որ Կարեն Բադամյանը տարիներով անցել է մի քանի քրեական գործով, որոնցից մեկը դատարանում շարունակվում է, իսկ մյուսները կարճվել են։ 2024 թվականին Արմավիրի մարզի դատարանում քննվել է վարորդական վկայականի համապատասխան կարգ չունենալու, սթափության զննություն չանցնելու վերաբերյալ մի քրեական գործ, որով դատարանը որոշել է Բադամյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ 375 հազար դրամի չափով։ Մեկ այլ քրեական գործում, որը վաղեմության հիմքով կարճվել է, գրված է․ «Կարեն Բադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հետախուզման մեջ գտնվելով, ըստ ստացված ՍԷԿՏ համակարգում գրանցված տեղեկությունների, 2017թ․ ապրիլի 26-ին Բագրատաշեն անցակետով մուտք է գործել Հայաստանի Հանրապետության տարածք, սակայն ՀՀ տարածքը լքելու վերաբերյալ տվյալների բացակայության պայմաններում, քննությամբ չպարզված հանգամանքներում եւ ժամանակահատվածում, առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության, ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ 06.08.2020թ-ին հայտնաբերվել ու ձերբակալվել է Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից: Այսինքն՝ Կարեն Արայիկի Բադամյանին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը), որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասին»: Իսկ Արագածոտնի մարզի դատարանում շարունակվում է մեկ այլ քրեական գործի քննությունը, ըստ որի․ «Կարեն Բադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց՝ Ա․Բադամյանի և Վ․ Ոսկանյանի հետ միասին ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն և մարտական փամփուշտներ, որոնք ապօրինի պահել և փոխադրել են Վ․ Ոսկանյանին պատկանող «BMW X5» մակնիշի 91VV091 համարանիշի ավտոմեքենայով, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2023թ․ մարտի 15-ին Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի հատվածում հիշյալ ավտոմեքենայի խուզարկությամբ՝ բեռնախցիկից»»: |
Ճապի սկանդալային ու կրիմինալ անցյալը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


