▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՋԱՂԻՆՅԱՆԻ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ պատճառով ոստիկանությունը այցելել էր ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴԱՎԱՐ ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ օրերս, քաղաքացիներից մեկի խուլիգանական արարքի պատճառով ոստիկանության էր հրավիրել ATV հեռուստաընկերության ,,Կիսաբաց Լուսամուտներ,, հաղորդման պրոդյուսեր և հաղորդավար Հրաչ Մուրադյանը, ով մեզ հետ զրույցում մանրամասներ պատմեց դեպքից:
,,Ոչ աշխատանքային օրվա վերջում, երբ հեռուստաընկերությունում ավարտում էինք կիսատ մնացած աշխատանքները ,,Կիսաբաց լուսամուտների,, աշխատանքային հեռախոսահամարներից մեկին ստացվեց հաղորդագրություն` հետևյալ բովանդակությամբ` ,,Պատրաստվում եմ Հրազդան քաղաքում պայթեցնել տասնչորս հարկանի բնակելի շենք, մանրամասների համար հրավիրում եմ ներկա գտնվել,որից հետո կհանձնվեմ ձեր հեռուստաընկերությանը,,,-պատմեց Հրաչ Մուրադյանն ու ավելացրեց, որ ինչպես ,,Կիսաբաց Լուսամուտների,, բոլոր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները, այս մեկն էլ աննկատ չի մնացել ու ավելին`  խիստ մտահոգության տեղիք է տվել, քանի որ խոսքը գնում էր մարդկանց կյանքին սպառնացող վտանգի մասին:
,,Հաղորդագրությունը ստանալուն պես դրա մասին տեղեկացրեցինք ոստիկանությանը: Դրանից հետո հաջորդեց համապատասխան մարմինների միջամտությունը այս հարցի լուծմանը: Գիշերվա ուշ ժամի պատճառով ոստիկանության հետ հանդիպումը տեղի ունեցավ մեր տանը: Նրանք փնտրում էին այն հեռախոսահամարը, որին ստացվել էր այդ հաղորդագրությունը: Հեռախոսահամարը գտնվում էր հաղորդաշարի լրագրողներից Օֆելյա Աստվածատրյանի մոտ, ում  նույնպես այցելեց ոստիկանությունը,,-նշեց Հրաչ Մուրադյանը:

Հրաչին տեղեկացրել էին որ հեռախոսահամարի վերծանումից հետո պարզ է դարձել հաղորդագրության հեղինակի ինքնությունը, ով Հրազդան քաղաքի բնակչուհի Սյուզան Զաղինյանն էր:
Թե որտեղ էր պատրաստվում իրականացնել նա այդ պայթյունը և որտեղ էր այդ պահին գտնվում Սյուզանը հնարավոր է դարձել պարզել ոստիկանության և Կիսաբաց Լուսամուտների համագործակցության միջոցով:
,,Առավոտյան ժամը վեցի սահմաններում օպերատիվ խմբի առաջարկով զանգահարեցինք ստացված հեռախոսահամարով, սակայն պատասխանող չեղավ: Ընդամենը րոպեներ անց ստացվեց երկրորդ հաղորդագրությունը, որտեղ հեղինակն արդեն բացահայտում էր իր ինքնությունն ու մանրամասն նկարագրում իր գտնվելու վայրը` ակնկալելով մեր նկարահանող խմբի այցելությունը: Հաղորդագրության վերջում նա նաև շնորհակալություն էր հայտնում մեզ արձագանքելու համար և մեկ անգամ ևս նշում` ,,ամեն ինչ ուժի մեջ ա,,-պատմեց Հրաչ Մուրադյանը:

Երբ պարզ է դարձել, որ Սյուզան Զաղինյանը ապրում է նույն այդ տասնչորս հարկանի շենքի երեսուներեքերորդ բնակարանում, Հրազդանի ոստիկանությունը անմիջապես օպերատիվ խումբ է ուղարկել նշված հասցեով, որից հետո Սյուզանը բերման է ենթարկվել և ձերբակալվել:
Ոստիկանության բաժանմունքում արդեն պարզ է դարձել , որ Սյուզանը չէր պատրաստվում նման քայլի դիմել, ու նաև գիտակցել է այդ արարքի լրջությունը:

Asekose.am-ի հետ զրույցի ավարտին հաղորդավարն ավելացրեց ,որ տիկին Զաղինյանի  կենցաղային խնդիրներն իրենց  համար կարող էին դառնալ թողարկման թեմա և բոլորովին պարտադիր չէր ռումբ տեղադրելու սուտ մեկնության մասին հաղորդագրություն ուղարկել հաղորդաշարին. ,,մենք ուշադիր ենք և պատրաստ ենք օգնել յուրաքանչյուրին,,-նշեց Հրաչ Մուրադյանը:
Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ. նման հանցանքի համար սահմանվում է երեք տարվա ազատազրկում:
Ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների, Սյուզան Զաղինյանը հոգեկան որևէ խնդիրներ չունի և հաղորդագրութունը գրելիս գտնվել է կայուն վիճակում:

Դեպքի հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք:

Նշենք նաև, որ դեպքին երեկ անդրադարձել է նաև  Ոստիկանության Հերթապահ Մաս հաղորդումը:

 

ՀԵՂԻՆԱԿ` Անահիտ Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more