▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջերմուկում վախի մթնոլորտ է. «Հրապարակ»

«Հունիսի 8-ին Ջերմուկ քաղաքի ընտրությունները խոստանում են ոչ պակաս ուշագրավ լինել, քանի որ միմյանց դեմ են դուրս եկել նախկին ընկերները, որոնք հավակնում են քաղաքապետի պաշտոնին. գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և «Ջերմուկշին» ՓԲԸ տնօրեն Կորյուն Ստեփանյանը: Առաջինին Ջերմուկի տեր ու տիրակալ Աշոտ Արսենյանն է պաշտպանում, իսկ երկրորդին՝ մարզպետ Էդգար Ղազարյանը: Ժամանակին երկու թեկնածուները ոչ միայն ընկերներ են եղել, այլև, ասում են՝ նրանց միջև նաև քավորսանիկական հարաբերություններ կան:

Ջերմուկում այժմ վախի մթնոլորտ է, քանի որ Արսենյանը բոլորին ահաբեկել է, որ իր հովանավորյալին չընտրելու դեպքում վատ է լինելու: «Ջերմուկ գրուպն» իր աշխատակիցներին առանձնահատուկ է զգուշացրել: Իր հիմնարկում նույնն է արել նաև քաղաքապետի եղբայր Զավեն Հովհաննիսյանը, ով Ջերմուկի էլցանցերի պետն է: Ջերմուկցիները պատմեցին, որ պայքարն այնքան թեժ է, որ գործող քաղաքապետն անգամ սկսել է ընդունելություններ կազմակերպել, մարդկանց ընդունել քաղաքապետարանում, մինչդեռ նախկինում նրան մոտ գնալ հնարավոր չի եղել:

 Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more