▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջհանգիրյանը խոստովանում է, որ ինքն ապօրինություններ է անում. որ Ռոբերտ Քոչարյանը չվերադառնա իշխանության

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2021/09/week-1/andranik_tevanyan.jpg

«Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնը» և «ժողովրդավարության բարձրագույն լիգան»
Ռուբեն Վարդազարյանի ու Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության հրապարակայնացումից հետո վերջինս առնվազն պետք է հրաժարական տա։ Պետք է քրեական գործեր գործեր հարուցվեն։ Բայց դե ումից ենք ինչ պահանջում։


Ջհանգիրյանը նոր բան չի բացահայտել։ Մենք գիտեինք, որ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգը սարքել է գրպանային, արդարադատությունը՝ զանգովի։ Ջհանգիրյանն ընդամենը դետալներն է բացահայտել։ Եթե պետության ղեկավարի հակասահմանադրական ու հանցավոր կոչով դատարաններ են շրջափակվում, ապա զարմանալի չէ, որ Նիկոլի նշանակած ԲԴԽ նախագահ Ջհանգիրյանը պետք է սեղանի շուրջ որոշումներ կայացնի դատաիրավական համակարգի վերաբերյալ ու մաֆիոզի բառապաշարով խոսի։

Սա՛ է «ժողովրդավարության բարձրագույն լիգայում» հանդես գալու իրական դեմքը։ Ջհանգիրյանն իր ողջույններն է հղել ժողովրդավարության դրոշակ ծածանող տարբեր կառույցներին, պետություններին ու ՀՀում ներկայացված դեսպաններին, որոնք հանուն հակառուսական ու պրոթուրքական գծի՝ հիացած են Նիկոլ Փաշինյանով։

Հ.Գ.Ջհանգիրյանը սկանդալային ձայնագրության մեջ խոստովանում է, որ ինքն ապօրինություններ է անում ու արդարադատությունը սարքում «զանգովի», որպեսզի Ռոբերտ Քոչարյանը չվերադառնա իշխանության։ Այսինքն՝ խոստովանում է, որ իրենք ամեն ինչ սարքովի են անում՝ դա «արդարացնելով» Քոչարյանի գործոնով։ Մեկնաբանության կարիք կա՞»:

 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more