▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՃՈ նորանշանակ պետը մի քանի աշխատակիցների արդեն իսկ «գործի վրա բռնացրել» է.«Ժողովուրդ»

ՀՀ ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ Արտակ Հարությունյանը որոշել է նորարարություններ կիրառել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արտակ Հարությունյանը ամեն ինչ անում է, որպեսզի ՃՈ շարքային անձնակազմն իրեն դեմքով չտեսնի եւ չճանաչի: Ըստ լուրերի՝ նա անգամ առավոտյան «ռազվոդն» է այնպես անցկացնում, որ իր դեմքը չտեսնեն: Արտակ Հարությունյանի այս մղումը բացատրվում է նրանով, որ նա օրվա ընթացքում  քաղաքացիական համազգեստով ու իր ենթականերին անծանոթ ավտոմեքենայով շրջում է Երեւանում: Ըստ լուրերի՝ նա փորձում է իր ենթականերին բռնացնել քաղաքացիներից գումար վերցնելու «գործի վրա»: Ավելին՝ ասում են՝ նա ճանապարհային ոստիկանության մի քանի աշխատակիցների արդեն իսկ «գործի վրա բռնացրել» է եւ նրանց նկատմամբ ծառայողական քննություն սկսել: Ի դեպ, Հարությունյանը մինչեւ ՃՈ պետ նշանակվելը եղել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more