▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժորա Հովհաննիսյան. կփորձենք հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը

 Ուզբեկստանի առաջնության 5-րդ տուրում Պախտակորը սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց Դինամոյի դարպասը և հանդիպման լավագույն ֆուտբոլիստներից էր Ժորա Հովհաննիսյանը, ով անմիջական մասնակցություն ունեցավ գոլերից երկուսին՝ վաստակելով 11 մետրանոց հարվածի իրավունք, իսկ թիմի 4-րդ գնդակը գեղեցիկ հարվածով հեղինակեց հենց Ժորան:

Footballcity.am -ը  թղթակցի հետ զրույցում Ժորա Հովհաննիսյանը կիսվեց իր էմոցիաներով և սպասելիքներով

-Նախ, շնորհավոր Ժորա հաղթանակի և հիանալի հանդիպման առթիվ:

- Շնորհակալություն, իսկապես բավականին լավ, գրավիչ և գոլառատ հանդիպում ստացվեց և շատ ուրախ եմ, որ կարողացա օգնել թիմին բավականին տպավորիչ հաղթանակ տոնել: Ուրախ եմ նաև, որ կարողացա գոլի հեղինակ դառնալ:

Ժորա, դու թեթևակի վնասվածք էիր ստացել, ինչ կասես, արդյոք պատրաստ ես ծանրաբեռնված և լարված հանդիպումներ անցկացենլ 90 րոպե:

- Կարծում եմ, որ ամբողջովին ապաքինվել եմ վնասվածքից և պատրաստ եմ մարզումներին ողջ ծանրաբեռնվածությամբ մարզվել: Վնասվածքս արդեն անցյալում է և իսկապես ուրախ եմ, որ կարողացա բավականին շուտ ապաքինվել, որովհետև հետագայում սպասվում են մի շարք կարևոր հանդիպումներ, ինչպես Ուզբեկստանի առաջնությունում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում:

Ինչպես կբնութագրես Պախտակորի ելույթները Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում

Չնայած այն հանգամանքին, որ մի քանի անհաջող հանդիպում անցկացրեցինք, չենք կորցրել խմբից դուրս գալու հնարավորությունը և պատրաստվում ենք ամեն գնով նվաճել հաջորդ փուլի ուղեգիր, քանի որ մեր թիմի մակարդակը թույլ է տալիս ավելիին հասնել Ասիայի Չեմպիոնների լիգայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more