▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովուրդը հոգնել է, փոփոխություն է ուզում․․․Գագիկ Ծառուկյան

Իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Հարցին՝ հավաքական ընդդիմությունը շանս ունի՞ իշխանությանը հաղթելու, ասել է՝ միանշանակ: Անդրադառնալով խուզարկություններին, ձերբակալություններին՝ նշել է. «Մտածում են՝ մարդկանց անտեղի տանելով, անհանգստացնելով, որ չզբաղվեն, բայց դա հարցի լուծում չէ, ժողովուրդը հոգնել է, փոփոխություն է ուզում»:

***

Հավաքական ընդդիմությունը միանշանակ հնարավորություն ունի իշխանույանը հաղթելու, քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Անպայման հաղթելու ենք, արդեն հաղթած ենք»,-ասաց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով. «Իմ ուզածը մեկն է, որ իմ ժողովուրդը լավ ապրի։ Եվ ոչ թե տաք-տաք խոսում եմ, այլ ամբողջ կյանքս ստեղծել, կառուցել, զարգացրել, աշխատատեղեր եմ բացել, բարեգործություններ եմ արել»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more