▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ճվճվ Արոյի» տղան չի ենթարկվել իրավապահների պահանջին, դիմել է փախուստի ու վթարի ենթարկվել

Պարեկային ծառայության Երևանի գնդում օպերատիվ տեղեկություններ են եղել, որ ռուսական համարանիշերով BMW մակնիշի ավտոմեքենան տևական ժամանակ է չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, վթարային իրավիճակներ ստեղծում վարորդների ու հետիոտների համար։ Այսօր պարեկները նշված ավտոմեքենան նկատում են Բագրևանդ թաղամասում՝ խախտումներ կատարելիս։ Նույն վաշտի պարեկները փորձում են կանգնեցնել BMW-ն։ Սակայն վարորդը, չենթարկվելով պարեկների օրինական կանգառ հրահանգին, դիմում է փախուստի։ Պարեկները մոտ 5-6 կմ հետապնդում են, ու արդեն Դ․ Մալյան փողոցում BMW-ն կարմիր լույսի տակով անցնում է խաչմերուկը, բախվում բնակչի շինության քարե պարսպին, ապա առաջ ընթանում ու բախվում բետոնե էլեկտրասյանը։ Վարորդը դուրս է գալիս ու դիմում փախուստի: Պարեկները մոտ 500-600 մետր հետապնդում են նրան ու բռնում։

Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվում է, որ վարորդը հասարակությանը հայտնի «Ճվճվ Արոյի» տղան է՝ Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Վարդանյանը, ով նախկինում եղել է դատապարտված, այդ թվում՝ մահվան ելքով ավտովթարի համար, ինչի հետևանքով 2 ճանապարհային ոստիկաններ էին մահացել, ինչպես նաև հայտնի է քրեական ու հակաիրավական պատմություններով։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է 0․23 գրամ սպիտակ բյուրեղանման զանգված։ Վերջինն ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվում և ներկայացվում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more