▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կա մեկ Նիկոլ, որի ջանին մեռնում են իշխանության բոլոր հետևորդները, իսկ ընդդիմության մեջ բոլորն առաջնորդ են

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Գիտե՞ք, թե ինչու է իշխանությունը ամուր մնում իր աթոռին՝ շարունակելով հակահայկական օրակարգի սպասարկումը, իսկ ընդդիմությանը ոչ մի կերպ չի հաջողվում տապալել թուրքահպատակ իշխանությանը։
Իշխանության շարքերում և նրան աջակցողների մեջ կա մեկ առաջնորդ, որին անվերապահ ընդունում ու պաշտպանում են բոլոր այդ աջակիցները։ Կա մեկ Նիկոլ, որի ջանին մեռնում են իշխանության բոլոր հետևորդները։
Իսկ ահա ընդդիմության մեջ բոլորն առաջնորդ են։
Տեսեք, 2021-ի նոյեմբերին Ազատագրական շարժումը նախաձեռնեց պայքարի գործընթաց, մեկ շաբաթվա ընթացքում նույն ընդդիմադիրների շարքերում այնքան բամբասանք ու մեղադրանք հնչեց, թե ով ինչ դեր պետք է ստանձնի, ով ինչի է ձգտում՝ առանց հաշվի առնելու, որ մեր նպատակը Նիկոլ Փաշինյանին կանգնեցնելն էր։
2022-ի մայիսին Դիմադրություն շարժումն ընտրեց Իշխան Սաղաթելյանի կերպարը՝ որպես առաջնորդ։ Տեսաք, չէ՞, թե ինչքան ցեխ շպրտեցին նրա վրա հենց ընդդիմության շարքերում։ Մեկն ասում էր՝ լավ կերպար չի, մյուսին դուր չէր գալիս նրա խոսքը, մեկ ուրիշին՝ կենսագրությունը և այլն։ Այնինչ ընդամենը պետք էր մի կողմ թողնել անձնական ամբիցիաները և կանգնել այս շարժման կողքին՝ Նիկոլին տապալելու համար։
2022-ի օգոստոսին Էդգար Ղազարյանն է դեմ դուրս եկել իշխանությանը։ Եվ կրկին հայտնվում են մարդիկ, որոնց դուր չի գալիս նրա կերպարը, հազար ու մի բամբասանք են տարածում։
Հասկանում ենք, իհարկե, որ այդ բամբասանքի մեծ մասը գեներացվում ու տարածվում է հենց իշխանության նկուղներում, բայց ախր ընդդիմադիր դաշտում չկա միասնական մոտեցում պայքարի առումով, դրա հետևանքով էլ մարդիկ հեշտությամբ կուլ են տալիս իշխանության խայծերը և պառակտվում։
Հաջողության հասնելու լավագույն ճանապարհը ինքնազոհաբերումն է։ Պատրաստ եղիր սեփական ԵՍ-ը զոհաբերել հանուն ՄԵՆՔ-ի, և միայն այդ դեպքում հաջողությունը երաշխավորված կլինի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more