▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կադիլլակ, 25․000 $ արժողությամբ ժամացույց և ավելի քան 100.000 $ նվիրատվություն․ Էջմիածնի քաղաքապետի նշանածի ունեցվածքը

Կադիլլակ, 25 հզր դոլար արժողությամբ ժամացույց և ավելի քան 100 հզր դոլար նվիրատվություն․ Էջմիածնի քաղաքապետի նշանածի՝  Արամ Միրզոյանը ունեցվածքը

Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, նա Մրգաստանում երեք անշարժ գույքի միանձնյա սեփականատեր է,  2011-2012 թվականներին ձեռք է բերել առանձնատուն և երկու շինություն։

Որպես շարժական գույք հայտարարագրել է 2015 թվականի արտադրության CADILLAC, 2016 թվականին գնել է 25 հզր դոլար արժողությամբ ժամացույց, բանկային հաշվին երեք միլիոն դրամ ունի, կանխիկ՝ 4 մլն դրամ, հորից՝ Աշոտ Միրզոյանից նվիրատվություն է ստացել 21.5 մլն դրամ (մոտ 54 հզր դոլար), Իսկուհի Թալաշյանից՝ 53 հզր դոլար։

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի նշանածը Էջմիածին համայնքի ավագանու անդամ Արամ Միրզոյանն է։ Նա ավագանու անդամ է դարձել 2021-ի դեկտեմբերին։

Սկզբնաղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more