▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կադրեր Երևանում տեղի ունեցած պայթյունի վայրից. Փրկարարները որոնում են փլատակների տակ մնացած քաղաքացիներին

Թարմացված․ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որպես Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի պատճառ, բնակիչները նշում էին գազի արտահոսքը։ Մեկ այլ վարկածի համաձայն, պայթյունն իրականացրել է բնակիչներից մեկը, ով ունեցել է հոգեկան անհավասարակշռություն։ ՆԳՆ-ը, սակայն, վարկածները չի հաստատում։ Կատարվում է քննություն։

Թարմացված․ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը նոր հաղորդագրություն է տարածել․ «Փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ
Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ կա երկու տուժած:
Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն-ին (ծնված 1938թ․) և Հ․ Ս-ին (ծնված 1994թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս-ինը՝ ծանր»։

Թարմացված․ Փրկարարները Նոր Արեշում փլուզված տների փլատակների տակից դուրս բերեցին երկու քաղաքացիներին և մոտեցրին «Շտապօգնության» մեքենային։ Առաջին քաղաքացին տղամարդ է, երկրորդը՝ կինը։

Թարմացված․ Փրկարարները Նոր Արեշում փլուզված տների փլատակների տակից դուրս բերեցին քաղաքացիներից մեկին և մոտեցրին «Շտապօգնության» մեքենային։ Աշխատանքներ են իրականացվում երկրորդ քաղաքացուն դուրս բերելու ուղղությամբ։

Թարմացված․ «Փլատակների տակ երկու մարդ կա, որոնք արձագանքում էին փրկարարներին, փառք Աստծո, մահացածներ չկան»,- պայթյունի վայրում, լրագրողների հետ զրույցում, ասաց Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը։ Այլ մանրամասներ նա չհաղորդեց։

Թարմացված․ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ պայթյունը իրականացրել է նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը, ով միշը ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և պայթեցրել է տունը, ինչից խոշոր փլուզում է տեղի ունեցել:

Թարմացված․ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը հայտնում է․ «Փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ կա երկու տուժած:

Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալները»։

Թարմացված․ «Ոչ մեկս ականատես չի եղել, ձենից ենք իմացել, եկել ենք, տեսնենք՝ ո՞ւմ կարանք օգնենք»,- խոսելով Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի մասին՝ ասել է բնակիչներից մեկը։ «Այո, ասում են՝ գազի արտահոսքից է եղել, կպարզեն էլի մասնագետները, մենք չգիտենք»,- հավելել է նա։

Երևանի Նոր Արեշի 34 փողոցում տեղի ունեցած պայթյունի մասին։ Նախնական տվյալներով` 1 կամ 2 տուն է փլուզվել, ըստ ականատեսների` 2 քաղաքացի կա փլատակների տակ։

Սոցցանցերում գրում են, որ լավաշի փուռ է պայթել։

Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը լրագրողներին խոստացավ քիչ անց մանրամասներ հայտնել։ Այս պահին փրկարարները որոնում են փլատակների տակ մնացած, նախնական տվյալներով, երկու քաղաքացու։

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more