▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամ այստեղ պիտի լինես, կամ այնտեղ. Շարմազանովը` ԲՀԿ-ին.«Իրավունք»

«Իրավունքի» հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ անդրադառնալով այս օրերին քաղաքական դաշտում լայնորեն քննարկվող հարցին, թե ԲՀԿ-ն առաջիկայում կայանալիք համագումարի ժամանակ, ի վերջո, կկողմնորոշվի՞ ու կհայտարարի՞ ընդդիմություն դառնալու մասին իր մտադրությունը, ապա կպահանջի՞ կառավարության հրաժարականը, նշեց.

-Նախ ես ԲՀԿ-ից մի կարծիք եմ լսել, որտեղ իրենց ղեկավարն ասել է, թե ԲՀԿ-ն ինչպե՞ս կարող է լինել ընդդիմություն եւ որքան գիտեմ եկեղեցու դիմաց կանգնած է ասել: Իսկ ինչ վերաբերում է կառավարության հրաժարականին, նշեմ, որ կառավարությունը ձեւավորվում է ընտրությունների միջոցով: Եվ 2012 թ.-ի ու 2013 թ.-ի ընտրություննորին հաղթել է իշխող քաղաքական ուժը` ՀՀ նախագահի գլխավորությամբ:  Իրականացնելով այդ վստահության քվեն` Հանրապետության նախագահը ձեւավոր է կառավարություն եւ նշանակել է Տիգրան Սարգսյանին վարչապետ: Կառավարության վստահության հարցը քվերակվում է յուրաքանչյուր տարի 2 անգամ ԱԺ-ում. դա կառավարության ծրագրի եւ բյուջեի ընդունումն է: 2013-ին մենք ե՛ւ կառավարութան ծրագրին կողմ քվեարկեցինք, ե՛ւ բյուջեին, իսկ 4 խմբակցություններ դեմ են քվեարկել եւ դա մեզ համար նորություն չէ: Ազգային ժողովն ընդամենը դեկտեմբերին կողմ քվեարկելով բյուջեին վստահություն է տվել կառավարությանը` վարչապետի գլխավորությամբ: Եթե նույնիսկ տեսականորեն կառավարության որեւէ փոփոխության խնդիր լինի, դա բացառապես Հանրապետության նախագահի եւ քաղաքական մեծամասնության մենաշնորհն է: Այնպես չէ, որ իրենք երեկ կողմ են եղել, այսօր դեմ են: Բայց իրենց խորհուրդ կտամ շատ չոգեւորվել. մեր օրակարգում կառավարությանն փոփոխության հարց չկա: Բայց, եթե նույնիսկ լինի` 5 ամիս հետո, մեկ կամ հինգ տարի հետո, դա իրենց խնդիրը չէ, այլ ՀՀ նախագահի եւ իր կուսակցական թիմի որոշելու խնդիրն է: Իսկ իշխանափոխությունը չի լինում հատվածային եւ դրա համար մեկ առիթով ասել եմ` անընդունելի եւ ծիծաղելի է, երբ դու մինչեւ ժամը 13:00-ն ընդդիմադիր կեցվածք ունես, 13:00-18:000` այլընտրանքային, 18:00-ից հետո էլ` իշխանության մեջ ես կամ ձգտում ես լինել իշխանություն: Չի լինում այդպես, կամ այստեղ պիտի լինես, կամ այնտեղ: Հայաստանը փոքր է, բոլորս ամեն ինչ գիտենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more