▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կա՛մ դիմում եք գրում, կա՛մ դառնում ՔՊ–ական

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես կանխատեսել էինք, իշխանությունների փորացավը ՀԷՑ-ը ՔՊ-ականացնելն է, նրա ավելի քան 7 հազար աշխատակիցներին կուսակցական դարձնելը՝ ընտրություններին ընդառաջ։ Տեղեկացանք, որ Ռոմանոս Պետրոսյանը ոչ միայն ՀԷՑ մասնաճյուղերի ղեկավարներին է փոխում, յուրայիններին նշանակում, այլեւ գրեթե ամենօրյա ռեժիմով սպառնում է շարքային աշխատակիցներին՝ կա՛մ մտնել ՔՊ, կա՛մ ազատվել աշխատանքից։

ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանին հարցրինք՝ իրեն հայտնի՞ են նման դեպքեր, երբ աշխատակիցներին սպառնացել են կա՛մ ազատել, կա՛մ դարձնել ՔՊ-ական։ «Գիտեք՝ մասնագիտությունս թույլ չի տալիս մերկապարանոց հայտարարություններ անել, խոսակցությունների մակարդակով շատ բաներ են հասնում:

Այո, Ձեր ասած տարբերակը կա, ոչ միայն անդամակցել, այլեւ մեզ հետ լինել, կան լուրեր, որ, օրինակ, շանտաժ են անում՝ եթե դիմում չեք գրում, ուրեմն մի խնդիր են գտնում, սպառնում․․․ եւ այլն»:

Ըստ Ղազինյանի՝ Ռոմանոս Պետրոսյանն այդ ամենըբացահայտ է անում․ «Տանում են մասնաճյուղի պետնշանակելու, ընդհուպ այսպիսի խոսակցություն է եղել՝նախկինին հարգում էինք, լավ մարդ էր, բայց մեզ հետ չէր»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more