▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կան բաժանումներ, որ անխուսափելի են…Լիանա Վանոյանը խոսել է սիրելիից բաժանվելու մասին

Դերասանուհի Լիանա Վանոյանը, ով հասարակության շրջանում ճանաչելի դարձավ ինստագրամյան զվարճալի հոլովակներով, այս օրերին մեծ ճանաչում ու սեր է վայելում:

Դերասանուհին այսօր իր ինստագրամյան էջում հարցուպատասխան է կազմակերպել , որի ժամանակ հետևորդներից շատերը հարցեր են հղել դերասանուհուն:

Հարցերից շատերը դերասանուհու անձնականի վերաբերյալ էին:

Այսպիսով Լիանան հայտնել է, որ սիրելի չունի:

Հետևորդներից մեկի այն հարցին`արդյոք բաժանման պատճառը դերասանուհու մասնագիտությունն էր, դերասանուհին նշել է, որ կան բաժանումներ, որոնք անխուսափելի են:

Այն հարցին`արդյոք դերասանուհին սիրելով է հեռացել, Լիանան նշել է.

«Երբ սիրում ես, կարող ես միայն ֆիզիկապես հեռանալ, բայց միտքդ մնալու է»,- ապա հավելել է, որ հաճախ հեռանալն է ճիշտ լինում:

Հետևորդներից շատերը հիշել են Լիանայի «գեղեցկադեմ բոյֆրենդին», իսկ դերասանուհին նշել է, որ չունի բոյֆրենդ, ունի 2 կատու:

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more